Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Հայ Դատը
Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի հիշատակի և ոգեկոչման արարողությունների մեկնարկը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տրվեց ապրիլի 24-ի երեկոյան: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ և հոգեհանգիստ, որը կատարեց Եգիպտահայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը: Հոգևոր հանդիսությանը հետևեց եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարին ծաղկեպսակի տեղադրման արարողությունը, որին ներկա էին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, դեսպանության աշխատակազմը, համայնքային ...
Ապրիլի 24-ին Լիտվայում ՀՀ դեսպանությունը` ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ և «100 համերգ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին» ծրագրի շրջանակներում, Վիլնյուսի Կոնգրես համերգային դահլիճում կազմակերպել էր համերգ` նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Միջոցառումը կազմակերպվել էր Լիտվայի Պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Կարեն Դուրգարյանի, սոպրանո Հասմիկ Գրիգորյանի, դաշնակահար Արմեն Բաբախանյանի և բարիտոն Գևորգ Հակոբյանի մասնակցությամբ:
Ապրիլի 24-ին սիրիական ալ-Բաաս պաշտոնաթերթը տպագրել է ՍԱՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի ծավալուն հարցազրույցը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Հարցազրույցում պատմական էքսկուրս կատարելով` ՀՀ դեսպանը, հատկապես, անդրադարձ է կատարել 19-րդ դարի երկրորդ կեսից, մանավանդ Սուլթան Աբդել Համիդի ժամանակաշրջանում /1894-1896թթ./ իրականացված ջարդերին, որի զոհ գնացին տասնյակ հազարավոր հայեր: Դեսպան Փոլադյանը հանգամանորեն ներկայացրել է 1908թ. ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանության եկած երիտթուրքերի ...
Ապրիլի 24-ին Բեռլինում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ:
Ապրիլի 24-ին Իտալիայի Սենատը` ի դեմս նախագահող Վանինո Կիտիի և սենատորներ Ալբերտինա Սոլիանիի, Ֆրանչեսկո Պարդիի, Լաուրա Ալլեգրինիի, հիշատակել է Հայոց ցեղասպանությունը` կոչ անելով քաղաքական համարժեք պատասխան տալ կատարված ողբերգությանը, քանի որ ժխտողականությունն այլևս անհանդուրժելի է: Ալեգրինին, մասնավորապես, հիշատակել է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը և ներկայումս դեռևս լուծում չստացած ԼՂ հակամարտությունը լարվածության մեջ են պահում Հայաստանը, ով մեծապես կարևորում է ժողովրդավարությունը և Եվրոպայի հետ ...
Հայոց ցեղասպանության 97 –րդ տարելիցի կապակցությամբ Ուկրաինայի բոլոր հայկական համայնքներում անցկացվեցին կոնֆերանսներ, կլոր սեղաններ, հիշատակի երեկոներ, երթեր, հայկական եկեղեցիներում կատարվեցին հոգեհանգստի պատարագներ:
Շվեյցարիայում ընթանում են Հայոց ցեղասպանության հիշատակի 97-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ:
Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն:
Ապրիլի 24-ին Ռումինիայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ, որին մասնակցեցին հարյուրավոր ռումինահայեր, ինչպես նաեւ ռումինական օրենսդիր եւ տեղական մարմինների ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ, համալսարանականներ եւ ուսանողներ: Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեցին հայաբնակԿոստանցա, Սուչավա, Յաշ, Պիտեշտ, Ֆոկշան, Կլուժ, Գեռլա, Գեորգեն եւ Դումբրավեն քաղաքներում:
Ապրիլի 25-ին ԱՄՆ Կոնգրեսում` Սենատի «Քեննեդի խմբակցության» պատմական դահլիճում, Կոնգրեսի հայանպաստ խմբի, Վաշինգտոնում ՀՀ դեսպանության և ամերիկահայ կազմակերպությունների հովանու ներքո տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի շենքի դիմացից մինչև Թուրքիայի դեսպանատուն “Կարոտ” հայկական հասարակական կազմակերպությունը, տեղի կազմակերպությունների հետ համատեղ, անց է կացրել ջահերով երթ` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 150 մարդ:
Ապրիլի 24-ին առավոտյան Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում մատուցվել է հանդիսավոր Սուրբ Պատարագ և հոգեհանգստյան արարողություն նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Անթիլիասի Նահատակաց հուշարձանի առջև ներկաներին իր հայրապետական պատգամն է փոխանցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Այնուհետև Նահատակաց հուշարձանի մոտ տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություն: Ծաղկեպսակներ են զետեղվել ՀՀ դեսպանության, Հայոց ցեղասպանության 100 ամյակի կենտրոնական մարմնի, քաղաքական կուսակցությունների ...
Ապրիլի 25-ին Լիբանանում ՀՀ դեսպանատանը բացվել էր Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման հուշամատյան: ՀՀ դեսպանություն այցելեցին և հուշամատյանում իրենց գրառումները թողեցին Լիբանանի ԱԳ և տարբեր նախարարությունների պաշտոնյաներ, ԱԺ նախագահի ներկայացուցիչը, պատգամավորներ, տարբեր երկրների դեսպաններ ու դիվանագետներ, քաղաքական կուսակցությունների, ինչպես նաև ազգային կառույցների ու հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, կրոնական առաջնորդներ:
Ապրիլի 22-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը մասնակցեց Չեխիայի Հանրապետության Վիսոչինա երկրամասի մայրաքաղաք Յիհլավայում «Ուրարտու» հայ-չեխական ընկերության կազմակերպած «Նրանք էլ իրավունք ունեին, կարող էին և ուզում էին ապրել ու արարել» խորագրով միջոցառմանը` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 97-ամյա տարելիցին:
Ապրիլի 18-ին Վաշինգտոնում` ԱՄՆ Կոնգրեսի հարևանությամբ` Քափիթլ Հիլլում գտնվող Բարեփոխման լյութերանական եկեղեցու սրահում, տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության ականատեսներ» խորագրով ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը։ Ցուցահանդեսը բացվել է «Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանի» ջանքերով, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության գերմանացի ականատեսների` մինչ այժմ անհայտ կամ քիչ հայտնի լուսանկարներ։


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)